3 նոյեմբերի 2017 - 12:58 AMT
Քոչարյան. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շրջանակներում Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է: Այդ մասին հայտարարեց ՀՀ ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

Փոխնախարարը հավելել է, սակայն, որ ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ, գրում է Aysor.am-ը:

«Հանդիպում նախատեսված է։ Չեմ կարող ասել՝ երբ կլինի։ Պայմանավորվածություն կլինի ու այդ մասին կհայտարարվի», - ասել էփոխնախարարը։

Ադրբեջանի ԱԳ նախարր Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել նոյեմբերի 16-ին Մոսկվայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների շրջանակում: Մամեդյարովը նշել է, որ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում:

ամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման հարցը Թեհրանում քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: