7 նոյեմբերի 2017 - 12:05 AMT
Ավանդների փոխհատուցում կստանան միայն 86 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարել է, որ կառավարությունը կփոխհատուցի միայն մինչև 1932 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված՝ ԽՍՀՄ Խնայբանկում ավանդներ ներդրած ՀՀ քաղաքացիների գումարները:

Առանց հերթի փոխհատուցում կստանան ազատամարտիկները, պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները և սահմանմերձ շրջաններում բնակվող այն քաղաքացիները, որոնց մշակվող տարածքները կրակի տակ են պահվում հակառակորդի կողմից:

Ժառանգները չեն ստանա պետությունից փոխհատուցում, եթե փոխհատուցման իրավունք ունեցողը մահացել է նախքան 86 տարեկան դառնալը: Փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացու միակ ժառանգը համարվում է կինը կամ ամուսինը, որին պետությունը կհատկացնի գումարի միայն 50%-ը:

Արտեմ Ասատրյանն ասել է, որ առաջիկա 3 ամիսներին ամբողջությամբ կվճարվեն մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիների ավանդների փոխհատուցման գումարները: