7 նոյեմբերի 2017 - 13:20 AMT
Հայաստանում 68%-ով կրճատվել է սմարթֆոնների արտադրությունը

2017 թվականի առաջին 9 ամսում Հայաստանում պլանշետային համակարգիչների արտադրությունը կրճատվել է 96%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին արտադրվել է 55 պլանշետ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի 1585-ի փոխարեն:

Համակարգիչների արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 35,9%-ով. 2017-ին արտադրվել է 457 համակարգիչ, 2016-ին՝ 714:

68,4%-ով նվազել է նաև բջջային հեռախոսների արտադրությունը: Եթե նախորդ տարվա 9 ամիսներին արտադրվել է 1045 բջջային հեռախոս, ապա այս տարի այդ թիվը կազմել է 330:

2016 թվականից հայկական «Technology and Science Dynamics» ընկերությունը վաճառքի հանեց Armphone սմարթֆոնները: Ընկերությունը զբաղվում է նաև Armtab պլանշետների արտադրությամբ: