7 նոյեմբերի 2017 - 13:51 AMT
Ադրբեջանում պարեկային շներին կսովորեցնեն արձագանքել հայերեն խոսքին

Ադրբեջանում պարեկային շներին կվարժեցնեն արձագանքել հայերեն խոսքին: Այդ մասին ասել է Ադրբեջանի կինոլոգների կենտրոնի մարզիչ-կինոլոգ Մովժուդ Ասկերովը:

Ըստ նրա, այժմ Կինոլոգների կենտրոնում շները վարժեցվում են ադրբեջաներեն լեզվով: Այսինքն, շները կատարում են ադրբեջաներենով տրված հրահանգները: Ասկերովը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է վարժեցնել շներին այնպես, որ նրանք արձագանքեն հայերեն խոսքին, գրում է 1news.az-ը femida.az-ի վրա հղումով:

«Դա հիմնականում վերաբերում է պարեկային շներին, որպեսզի նրանք հայերեն խոսակցություն լսելիս կարողանան զգուշացնել զինվորներին, որ թշնամի է մոտենում», - ասել է նա:

Նա նաև նշել է, որ նախկինում այլ երկրների բանակներում կամիկաձե շներ կային, որոնց օգտագործում էին թշնամու տեխնիկան ոչնչացնելու համար: Սակայն, ըստ նրա, ադրբեջանական բանակում այդպիսի շներ չկան: