7 նոյեմբերի 2017 - 16:50 AMT
Մոսկվայում Բաղրամյանի կիսանդրին կբացեն ՀՀ և ՌԴ ՊՆ ղեկավարները

Նոյեմբերի 10-ին ՌԴ Հայրենական Մեծ պատերազմի կենտրոնական թանգարանում կբացվի Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին, ծննդյան 120-ամյակի կապակցությամբ:

Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն:

Հայտնի հայազգի զորավարի կիսանդրու հեղինակը քանդակագործ Աշոտ Թադևոսյանն է, գրում է Rusarminfo-ն:

Միջոցառմանը կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները ՌԴ ՌԾՈւ Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական համերգային օրինակելի նվագախմբի կատարմամբ: