8 նոյեմբերի 2017 - 17:59 AMT
Հայաստանը նոյեմբերին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է

Հայաստանն ընդգրկվել է նոյեմբերին ռուսաստանցիների կողմից ամենապահանջված ուղղությունների ցանկում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը: Tutu.ru ճանապարհորդական կայքի վարկանիշի համաձայն՝ առաջին տեղում Մոլդովան է, երրորդում ՝ Ուզբեկստանը:

Կայքի փոխանցմամբ՝ վերջին շրջանում հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ ռուսաստանցիների շրջանում աճել է երկու անգամ: 2016-ի նոյեմբերին ռուսաստանցիների՝ ամրագրած ավիատոմսերի քանակով մեր երկիրը 6-րդ տեղում էր:

Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ, որը 22,7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 231.909 մարդ՝ 2016թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12,5%-ով:

Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-սեպտեմբերին կազմել էր 1 922 183 մարդ, որը 24%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: