10 նոյեմբերի 2017 - 11:32 AMT
Apple-ը խոստովանել է. iPhone X-ը սենսորի հետ կապված խնդիրներ ունի

Apple կորպորացիան խոստովանել է. iPhone X-ը սենսորի հետ կապված խնդիրներ ունի, որոնց պատճառով սմարթֆոնը դադարում է արձագանքել հպումներին ցուրտ եղանակի ժամանակ: Ընկերությունը մտադիր է առաջիկայում շտկել այդ թերությունը:

Ընկերությունն անդրադարձել է ստեղծված վիճակին միայն այն ժամանակ, երբ այդ մասին գրել է Reddit-ի օգտատերը, որին միացել են մյուս օգտատերերը: Խնդիրն այն է, որ սմարթֆոնի էկրանը դադարում է արձագանքել հպումներին, երբ փողոցում օդի ջերմաստիճանը զրոյին մոտ է, գրում է Lenta.ru-ն The Loop-ի վրա հղումով:

«Դեպքեր են հայտնի, երբ iPhone X-ի էկրանը ժամանակավորապես չի արձագանքում հպումներին, երբ կտրուկ անցում է կատարվում ցուրտ միջավայր: Մի քանի վայրկյան անց էկրանը կրկին վերականգնում է իր գործառույթը: Խնդիրը կշտկվի սմարթֆոնի հաջորդ թարմացումներում»,-ասել են ընկերությունում:

Նոյեմբերի սկզբին Apple-ը զգուշացրել էր, որ iPhone X-ի դիսփլեյը կարող է խամրել, եթե էկրանի վրա տևական ժամանակ բաց էր բարձր կոնտրաստության վառ պատկեր: