10 նոյեմբերի 2017 - 14:52 AMT
Մխիթարյան. Գեղեցիկ թիմային խաղ էր, հաճելի էր գոլի հեղինակ դառնալ

Հայաստանի ազգային հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքայն էջում անդրադարձել է Հայաստան-Բելառուս խաղին և տեղեկացրել է, որ իր մասին փաստագրական ֆիլմը եթերում կլինի նոյեմբերի 16-ին:

«Նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանում էի՝ հավաքականի կազմում: Գեղեցիկ թիմային խաղ էր, հաճելի էր գոլի հեղինակ դառնալ»,-գրել է նա:

Գրառման մեջ ասվում է նաև, որ ֆիլմը հնարավոր կլինի դիտել MUTV-ի եթերում, ժամը 21:00-ին։

Մխիթարյանը Բելառուսի հավաքականի հետ հանդիպումից հետո մրցակիցներին հաջողություն է մաղթել ապագայում: Այդ մասին հայտնել է Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 9-ին Երևանում կայացած Հայաստան-Բելառուս ընկերական խաղում հայկական թիմը ջախջախեց մրցակցին 4:1 հաշվով: Գոլերից մեկի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը: