10 նոյեմբերի 2017 - 17:55 AMT
Շերը կոչ է արել աջակցել Ցեղասպանության մասին նոր ֆիլմին

Հայտնի ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը կոչ է արել բոլորին սատարել և դիտել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրությունը» (Intnent To Distroy) ֆիլմը: Այդ մասին երգչուհին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Մրցանակի արժանացած Հայոց ցեղասպանության մասին Intent to Destroy ֆիլմը, որը ստեղծել է իմ թանկագին բարեկամ Էսրայելյանը (պրոդյուսեր Էրիկ Էսրայելյան), նոյեմբերի 10-ից հնարավոր կլինի դիտել Լոս Անջելեսի և Նյու Յորքի կինոթատրոններում: Խնդրում եմ՝ աջակցեք և «կատարեք խոստումը»,-գրել է Շերը:

Intent to Destroy («Բնաջնջման մտադրությունը») փաստագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նոյեմբերի 10-ին՝ Թրայբեքի միջազգային կինոփառատոնի շրջանակում:Ֆիլմում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Քրիստիան Բեյլը, Մայք Մեդավոյը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սառաֆյանը, Շորե Ագդալուշը և ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Որպես համապրոդյուսեր հանդես է եկել Էրիկ Էսրայելյանը: