11 նոյեմբերի 2017 - 14:50 AMT
Գյումրիում կանցկացվի մարզերում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը նվիրված համաժողով

Նոյեմբերի 17-18-ը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «Մարզերի հզորացումը՝ բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագիրը կրող համաժողովը, որին կմասնակցեն տեխնոլագիական ոլորտի 140 երիտասարդ Հայաստանի բոլոր մարզերից:

Համաժողովի նպատակն է բարենպաստ միջավայր ստեղծել բարձր տեխնոլոգիաների նախագծման, ձեռներեցության զարգացման համար: Միջոցառման ընթացքում կներկայացվի Շիրակի մարզի փորձը, կքննարկվեն առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղիները, կլինի փորձի փոխանակումը մյուս մարզերի ներկայացուցիչների հետ:

Համաժողովն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի նախաձեռնությամբ՝ «Հայ օգնության ֆոնդի», Հայաստանում ԵՄ պատվիրակության, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից համաֆինանսավորվող և ԳՄՀԸ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:

Միջոցառումն աջակիցներն են նաև ՀՀ կառավարությունը, Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը: