15 նոյեմբերի 2017 - 17:57 AMT
ՀՀ-ն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Ղրիմում ՌԴ-ի կողմից մարդու իրավունքների ոտնահարման և ռուսական օրենսդրության պարտադրման մասին հերթական բանաձևը:

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, բանաձևին կողմ է քվեարկել 71 երկիր, դեմ՝ 25 երկիր:

Գործակալությունը հայտնում է, որ դեմ քվեարկած երկրների շարքում են Հայաստանը, Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Իրանը, Հարավաֆրիկյան հանրապետությունը և այլն:

Ձեռնպահ են մնացել 77 երկրների պատվիրակություններ՝ հիմնականում Լատինական Ամերիկայից և Աֆրիկայից:

2016-ի դեկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը Ղրիմում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ երկու բանաձև էր ընդունել: Այս փաստաթղթերը նույնպես դատապարտվում էին Ղրիմում «մարդու իրավունքների ոտնահարումն ու խտրական միջոցները ՌԴ «օկուպացիոն իշխանությունների» կողմից: Ռուսաստանը փաստաթղթերում նշված է որպես «բռնազավթող տերություն», իսկ Ղրիմը բնութագրվել է որպես «ժամանակավոր բռնազավթված տարածք»:

Комитет Генассамблеи ООН большинством голосов принял антироссийскую резолюцию по Крыму