«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը վերականգնվում է վնասվածքից հետո, կվերադառնա խաղադաշտ մինչև 2017-ի ավարտը: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Հոկտեմբերի 18-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ 36-ամյա ֆուտբոլիստը սկսել է մարզումները որոշ սահմանափակումներով, գրում է Championat.com-ը:
«Նա առյուծ է, մարտիկ: Կարծում եմ, որ դա լավ է նկարագրում նրան: Ինչպես և ակնկալում էինք, նա կրճատել է իր ապաքինման ժամկետը: Ինչպես ասել եմ մի քանի շաբաթ առաջ, նա խաղադաշտ կվերադառնա մինչև 2017-ի ավարտը: Դա հիանալի է, քանի որ նման վնասվածքից հետո ապաքինումը շատ արագ եղավ»,-մեջբերել է Մոուրինյոյի խոսքը Sky Sports-ը: