Ադրբեջանը 2017-ի առաջին 9 ամիսներին 22 մլն տոննա թեթև նավթ է արդյունահանել, ինչը 8,3%-ով քիչ է 2016 թվականի նույն ժամանակահատվածի 24 մլն տոննայից:
Trend.az-ի փոխանցմամբ, 2016-ին Ադրբեջանն արտադրել 31,1 մլն տոննա թեթև նավթ, ինչը մոտ 1%-ով քիչ է 2015-ի ցուցանիշից:
Ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել էր, որ 2017-ի հունվար-հուլիսին արդյունահանել է 4,33 մլն տոննա նավթ, ինչը 1,9%-ով ցածր է 2016-ի նույն ժամանահատվածի ցուցանիշից: Նույն շրջանում արդյունահանվել է 3,45 մլրդ խմ գազ, ինչը 6,4%-ով պակաս է 2016-ի հունվար-հուլիսի ցուցանիշից:
Ինչ վերաբերում է գազի արդյունահանմանը, ապա SOCAR-ը հուլիսին արդյունահանել է 503,3 մլն խմ գազ ընդհանուր հուլիսյան ծավալի՝ 2 մլրդ 494,7 մլն խմ գազից:
Ընդհանուր առմամբ, 2017-ի հունվար-հուլիսին Ադրբեջանում արդյունահանվել է 16,6 մլրդ խմ գազ՝ անկումը կազմել է 4,9%: