23 նոյեմբերի 2017 - 15:13 AMT
ՆԱՏՕ-ում կոչ են արել խուսափել նոր սրացումից Արցախում

ՆԱՏՕ-ն մտահոգված է ղարաբաղյան հակամարտությամբ և կոչ է անում խուսափել սրացումից: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:

«Չկարգավորված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում մտահոգություն է առաջացնում: Պարզ, է, որ այն ռազմական լուծում չունի և ՆԱՏՕ-ն անմիջականա դերակատրություն չունի»,-ասել է Ստոլտենբերգը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ դաշինքը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին և ուրախ է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները վերսկսվել են: «Մենք կոչ ենք անում ձեզ շարունակել հանգուցալուծման ուղիների որոնումը բանակցությունների միջոցով և խուսափել ռազմական սրացումից»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը, բանակցությունները պետք է շարունակել: «Հայաստանը տրամադրված է համանախագահների հետ կառուցողական ձևով շարունակել հանդիպումներն՝ արտգործնախարարների, նախագահների մակարդակով։ Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպել ոչ նախարարների, ոչ նախագահների մակարդակով։ Գալիք դեկտեմբերի համար այդպիսի հանդիպում չի նախատեսվում»,- ասել է Նալբանդյանը: