ՀՀ ԶՈւ մայոր և մարզիկ Սարգիս Ստեփանյանը, որը զրկված է 2 ոտքից և աջ ձեռքից, բազկամարտի աշխարհի առաջնությունում 2 ոսկե մեդալ է նվաճել և դարձել աշխարհի չեմպիոն: Այդ մասին հայտնել է ինքը մարզիկն իր ֆեյսբուքյան էջում:
Առաջնությունն անցել էԼեհաստանի Ռումիա քաղաքումնոյեմբերի 18-21-ը:
Ստեփանյանն առաջինն է դարձել հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների թվում: Աշխարհի գավաթի առաջնությունում նա PIDH- sitting (վերին վերջույթների ախտահարումով մարզիկ) 80 կգ քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
PID-sitting (հենաշարժողական ապարատի ախտահարումով մարզիկ) 75 կգ քաշային կարգում Ստեփանյանը նույնպես զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Իսկ Senior men left PID OPEN բացարձակ քաշային կարգում նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։
«Սրտանց կիսվում եմ իմ հաղթանակներով ձեզ հետ»,-ասվում է Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է և զրկվել 2 ոտքից և աջ ձեռքից 2014-ի ամռանը, մարտական առաջադրանք կատարելիս, երբ դուրս էր բերում վիրավոր զինակցին ականապատ տարածքից՝ ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ: