Հարավաֆրիկյան Հանրապետության դատարանը վերանայել է ընկերուհու սպանության համար դատապարտված հայտնի պարալիմպիկ մարզիկ Օսկար Պիստորիուսի գործը՝ ավելացնելով ազատազրկման ժամկետից 6-ից մինչև 13,5 տարի:
Դատախազությունը բողոքարկել էր դատարանի սկզբնական որոշումը՝ ապշեցուցիչ անվանելով այն: Ուստի վերջնական դատավճիռը վերանայվել է հօգուտ տուժած կողմի, գրում է Eurosport-ը BBC-ի վրա հղումով:
Օսկար Պիստորիուսը դատապարտվել է սպանության համար 2013-ին: Պարալիմպիկ մարզիկը կրակել է զոհի վրա լողասենյակի դռան ետևից և առաջին լսումների ժամանակ չի խոստովանել, որ հանցագուծությունը կանխամտածվցած է եղել: Ավելի ուշ Պիստորիուսը ճշմարիտ ցուցմունքներ տվեց և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
11 ամսական հասակում Պիստորիուսի ոտքերը ծնկներից ներքև հեռացրել են, քանի որ նա ի ծնե չի ունեցել նրբոլոքային ոսկորներ: Նա դարձել է Պարալիմպիկ խաղերի վեցակի չեմպիոն և մասնակցել Լոնդոնի Օլիմպիադային, բայց մեդալ չի տարել: