22 փետրվարի 2008 - 20:39 AMT
Հայաստանի խորհրդարանի յոթ պատգամավորներ միացել են բողոքող ընդդիմությանը
Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին են միացել հայկական խորհրդարանի յոթ պատգամավորներ: Ինչպես հայտարարել է այսօր կայացած հանրահավաքի ժամանակ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Մանվել Ղազարյանը, ընդդիմադիր ուժերին միացել են Հայաստանի Հանրապետական խմբակցության անդամներ` անկուսակցական Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Արմեն Մխիթարյանը, «Բարգավաճ Հայաաստան» խմբակցության անդամներ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը եւ Ռոստամ Գասպարյանը (անկուսակցական):

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Առմենիան», Հայաստանի Հանրապետական կուսացկության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը, կուսակցությունում դեռեւս համապատասխան տեղեկատվություն չկա, եւ այն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամլո քարտուղար Բաղդասար Մհերյանը տվյալ հայտարարությունը ծիծաղաշարժ է անվանել: