25 նոյեմբերի 2017 - 11:12 AMT
ՀՀ-ն կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը

Նոյեմբերի 25-26-ը ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին։

Փարիզյան համաժողովում Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։

Նախատեսվում է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին կհաստատվեն Երևանում 2018-ին կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթնաժողովի ժամկետները, գագաթնաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումների հիմնական թեմաները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։