«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա», գրում է The Times-ը:
Ըստ պարբերականի, ՄՅՈւ-ն դեմ չէ վաճառել 28-ամյա հայ ֆուտբոլիստին՝ փոխհատուցելու համար այն գումարի մի մասը, որը ծախսվել է նրա տրանսֆերի վրա 2016-ին:
Եթե Մխիթարյանի հնարավոր վաճառքի վերաբերյալ անգլիական ակումբի ղեկավարության կարծիքը չփոխվի, «Բորուսիան» այն թիմերից մեկը կլինի, որը կարող է ձեռք բերել նրան և կարող է համապատասխան առաջարկ անել:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով:
Մխիթարյանը խաղացել է «Բորուսիայի» կազմում 2013-2016թթ., որից հետո 42 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է ՄՅՈւ: Ընթացիկ խաղաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի 15 խաղի՝ իրացնելով 2 գոլ և 5 արդյունավետ փոխանցում: