27 նոյեմբերի 2017 - 13:37 AMT
2017-ի լավագույն սմարթֆոնները հայտնի են

TechRadar պարբերականը կազմել է 2017-ին շուկայում հայտնված 15 լավագույն սմարթֆոնի վարկանիշը: Առաջին և երկրորդ տեղերում են հարավկորեական Samsung կորպորացիայի արտադրանքը՝ Galaxy S8 և Galaxy S8 Plus սմարթֆոնները: Փորձագետները գնահատել են գաջեթների տեսախցիկների որակը, գործողությունների արագությունն ու դիզայնը: Եռյակում է նաև Google Pixel 2 սարքը՝ «շուկայում լավագույն տեսախցիկի և դիսփլեյի համար»:

Apple ընկերության արտադրանքը չկա առաջին եռյակում: 4-րդ հորիզոնականը զբաղեցրած iPhone X-ը լրագրողները քննադատել են «անհավանական թանկության» համար՝արժանին մատուցելով «փայլուն էկրանին և հզոր կառուցվածքին»: Իսկ iPhone 8 Plus-ը 9-րդ տեղում է, փորձագետները այս դեպքում նշել են «անլար լիցքավորումը, հզոր մարտկոցը, հնացած դիզայնն ու թանկությունը», գրում է Lenta.ru-ն:

Վարկանիշում ընդգրկվել են նաև Huawei Mate 10 Pro-ն, Samsung Galaxy Note 8-ը, LG V30, LG G6-ը, OnePlus 5T-ն, Google Pixel 2 XL-ը, Sony Xperia XZ Premium-ը, HTC U11-ը, iPhone 8-ը, Honor 9-ը: