Իտալացի հայտնի գրող Էրրի դե Լուկան կոչ է արել սաբոտաժի ենթարկել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցումը, որով բնական գազն Ադրբեջանից պետք է առաքվի Իտալիա:
Այդ մասին գրողը հայտարարել է ուսանողների հետ հանդիպմանը Լեչչեում, որը գտնվում է Մելեդունյոյում գազամուղի կառուցման վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, գրում է contact.az-ը իտալական ԶԼՄ-ների վրա հղումով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 20-ին Իտալիայի Ապուլիա շրջանում կրկին բողոքի ցույցեր են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ: Գազամուղի շինարարության հակառակոդների և ոստիկանության միջև զանգվածային բախումներ են եղել: Լեչչեում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա՝ փորձելով ներթափանցել գազամուղի կառուցման տարածք:
2017-ի մարտին Իտալիայի Պետական խորհուրդը գազամուղի շինարարության արտոնություն է տվել, ինչը թույլ է տալիս անտեսել տեղի իշխանությունների բացասական կարծիքն այս հարցում: Իտալիայի Գերագույն վարչական դատարանը նույնպես որոշում է կայացրել գազամուղի շինարարությունը շարունակելու մասին: