30 նոյեմբերի 2017 - 15:58 AMT
Լևոն Արոնյանը դարձյալ 2-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշում

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը պահպանել է 2-րդ տեղը Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) թարմացված դեկտեմբերի վարկանիշում: Հայ շախմատիստի վարկանիշը 2805 է:

Վարկանիշը նախկինի պես գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2837 միավորով: Երրորդ հորիզոնականում ադրբեջանցի շախմատիստ Շահրիյար Մամեդյարովն է՝ 2799 միավորով:

Աշխարհի լավագույն 100 շախմատիստների ցանկում են նաև Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը՝ 72-րդ հորիզոնական, և Վլադիմիր Հակոբյանը`78-րդ հորիզոնական:

Լավագույն 10-յակում են նաև Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիﬕր Կրաﬓիկը, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը:

Լևոն Արոնյանը պահպանել էր 2-րդ տեղը նաև ՖԻԴԵ-ի նոյեմբերի վարկանիշում: