Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը բելառուսական «Տորպեդո-ԲելԱԶ»-ի լավագույն խաղացողն է ճանաչվել 2016/17 խաղաշրջանում երկրպագուների վարկածով:
Ամբողջ առաջնության ընթացքում ակումբի պաշտոնական կայքում քվեարկություն է ընթացել: Յուրաքանչյուր խաղից հետո կայքի այցելուները կարող էին նշել «Տորպեդոյի» 3 լավագույն ֆուտբոլիստի: Ամենից հաճախ հանդիպող ֆուտբոլիստին տրվում էր 3 միավոր, երկրորդ՝ 2, երրորդին՝1: Արդյունքում բելառուսական ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի անդամը:
Կաոմ Հովհաննիսյանը քվեարկության արդյունքում հավաքել է 52 միավոր, ասվում է ակումբի պաշտոնական կայքում:
Երկրորդ տեղում Մաքսիմ Սկավիշն է 31 միավորով, 3-րը՝ կիսել են Եգոր Զուբովիչն ու Ալեքսանդր Մակասը՝ 16-ական միավորով:
Հովհաննիսյանը մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: 10 խաղում նա լավագույնն է ճանաչվել, իսկ լավագույն եռյակում է եղել 24 անգամ՝ գործնականում յուրաքանչյուր հանդիպման արդյունքում:
Առաջնության ավարտին Կամո Հովհաննիսյանը հեռանում է ակումբից, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում է: