ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. մարտի 1-ը Viva 1500 սակագնային պլանի բաժանորդները կարող են զանգահարել ՄՏՍ Ռուսաստանի բաժանորդ հանդիսացող իրենց մտերիմներին՝ վճարելով միայն զանգի առաջին երեք րոպեի համար:
Առաջարկը գործում է Viva 1500 սակագնային պլանի՝ ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար:
«Viva սակագնային պլանները յուրահատուկ են, քանի որ նրանք առավելագույնս հարմարեցված են բաժանորդների կարիքներին և տրամադրում են ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ներառյալ ձայնային և ինտերնետ հասանելիության ծառայությունները: Viva 1500 սակագնային պլանը հիանալի հնարավորություն է ընձեռում իր բաժանորդներին, այն է՝ ՄՏՍ Ռուսաստան զանգահարելիս վճարել միայն զանգի առաջին 3 րոպեի համար: Լինելով հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, մենք հանդես ենք գալիս նորարար լուծումներով, որոնք թույլ են տալիս հաղթահարել հեռավորությունը», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: