1 դեկտեմբերի 2017 - 11:55 AMT
Քաղավիացիայի վարչություն. «Թուրքական ավիաուղիները» դեպի Երևան թռիչքների համար չեն դիմել

Հայկական կողմը «Թուրքական ավիաուղիներ» ընկերության կողմից դեպի Երևան թռիչքներ իրականացնելու պաշտոնական առաջարկություն չի ստացել, այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Մենք որևէ քննարկում չենք ունեցել թուրքական կողմի հետ», - ասաց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնել էր, որ «Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն, հայտարարել էր, որ ցանականում են առաջիկայում Հայաստանը ներառել ընկերության նոր ուղղությունների ցանկում:

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրջան Օզորալը հերքել է Թուրքիայի և Հայաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման տեղեկությունները: Թուրք դեսպանի խոսքով՝ ինքը զրուցել է ավիաընկերության տնօրենի հետ, և վերջինս ասել է, որ նման հայտարարություն չի արել: