1 դեկտեմբերի 2017 - 13:04 AMT
YouTube-ը ստեղծել է կարճ վիդեոպատմությունների Reel գործիքը

YouTube-ը ստեղծել է նոր՝ Reel կոչվող գործիքը, որը թույլ է տալիս օգտատերերին Snapchat-ի, Instagram-ի, Messenger-ի և մի շարք այլ սոցիալական ցանցերի Story-ների նմանությամբ կարճ տեսանյութեր հրապարակել, այս մասին գրում է Techcrunch կայքը:

Վիդեոպատմությունները կարող են ունենալ առավելագույնը 30 վայրկյան տևողություն: Գործիքը թույլ է տալիս նաև միաժամանակ մի քանի Reel հրապարակել՝ դրանց վրա ավելացնելով սթիքերներ, ֆիլտրեր, ինչպես նաև տեքստ ներմուծել:

Reel-ների համար օգտատերերի յութուբյան ալիքում հատուկ բաժին է նախատեսված, և ալիքի բաժանորդները կարող են հավանել դրանք, ինչպես նաև մեկնաբանություններ թողնել։

Գործիքը դեռևս փորձարկման փուլում է և հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի, որոնց արձագանքը ուսումնասիրելուց հետո միայն գործառույթը կգործարկվի սոցիալական ցանցի մնացած օգտատերերի համար։