2 դեկտեմբերի 2017 - 13:26 AMT
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է

2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների մակրոտնտեսական մի շարք ցուցանիշներ աճել են: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ ընթացիկ տարվա 10 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,1%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 12,4%-ով աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները, 13,6%-ով՝ առևտրի շրջանառությունը, մոտ 14%-ով ծառայությունների ծավալը, 5,4%-ով՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը:

2016-ի առաջին 10 ամիսվա համեմատ անցնող տարում 2,6%-ով աճ է գրանցել նաև միջին ամսական աշխատավարձը: Միևնույն ժամանակ գյուղատնտեսության համախառն արտադրանքի և շինարարության ծավալներն անկում են գրանցել՝ համապատասխանաբար 4%-ով և մոտ 1%-ով: