«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Կարլես Պույոլն ասել է, թե հայերն ուժեղ մարդիկ են: Այդ մասին նա հայտարարել է ՌԴ Առաջին հեռուստաալիքի եթերում՝ «Պրոժեկտորպերիսխիլտոն» հաղորդման ժամանակ:
«Իսկ դուք գիտե՞ք, թե ովքեր են հայերը, թե միայն ռուսներին գիտեք»,-հարցրել է Պույոլին Գարիկ Մարտիրոսյանը:
«Այո, նրանք շատ ուժեղ մարդիկ են, պինդ բնավորությամբ»,-ասել է ֆուտբոլիստը:
Ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնությունը, որն անցնելու է Ռուսաստանի 11 քաղաքում, մեկնարկելու է 2018-ի հունիսի 14-ին: