4 դեկտեմբերի 2017 - 13:22 AMT
Հայազգի հեռուստալրագրողը՝ ՏԷՖԻ-ի մրցանակակիր

Ռուսաստանաբնակ հեռուստալրագրող և պրոդյուսեր Ռոբերտ Կարապետյանը դարձել է համառուսաստանյան հեռուստատեսային «ՏԷՖԻ-Ռեգիոն» մրցանակի դափնեկիրը:

Եկատերինբուրգում աշխատող Կարապետյանի «Լրագրողական հետաքննությունների բյորո» հեռուստանախագիծը, որը հեռարձակվում է այդ քաղաքի «Չորրորդ ալիքով», ճանաչվել է 2017-ի լավագույն հրապարակախոսական հաղորդումը, հայտնում է Rusarminfo-ն:

Հեռուստատեսային մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին Տյումենում:

Ռոբերտ Կարապետյանը ծնվել է 1982-ին Եկատերինբուրգում, Ելցինի անվան Ուրալի դաշնային համալսարանի ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտ է: Նրա հեղինակային «Լրագրողական հետաքննությունների բյորո» հեռուստանախագիծը եթեր է հեռարձակվում 2006-ից ի վեր: