Դորտմունդի «Բորուսիան» հետևում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ իրավիճակին:
Գերմանական ակումբը դեմ չի լինի վերադարձնել հայ ֆուտբոլիստին, որի բախտն անգլիական ակումբում վերջերս չի բերում, գրում է բրիտանական Mirror-ը:
Մխիթարյանը հայտագրված էչր մեկնարկային կազմում «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 5 խաղից 4-ում:
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք էր հայտնել, որ ընթացիկ խաղաշրջանում ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղում նահանջ է նկատվում ելույթների մակարդակի առումով:
«Ինձ դուր չեկավ Մխիթարյանի խաղը վերջին հանդիպումներում: Խոսքը 2-3 հանդիպման մասին չէ, այլ 4-5: Նա լավ սկսեց խաղաշրջանը, իսկ հետո քայլ առ քայլ սկսեց նահանջել»,-ասել է Մոուրինյոն: