4 դեկտեմբերի 2017 - 16:00 AMT
Բոլոր ժամանակների լավագույն սուրբծննդյան ֆիլմը հայտնի է

The Independent-ը որոշել է բոլոր ժամանակների լավագույն սուրբծննդյան ֆիլմը: Դա ամերիկացի ռեժիսոր Բիլլի Ուայլդերի «Բնակարան» (The Apartment) ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 1960-ին:

«Բնակարանն» իդեալական ֆիլմ է Սբ Ծննդի համար: Ոչ թե այն Սբ Ծննդի, ինչպիսին ուզում ենք ունենալ՝ բուխարու կրակով, զանգակներով ու ձյան փաթիլներով, այլ իրական: Երբեմն ուրախ, երբեմն ձանձրալի, երբեմն միայնակ»,-նշել են քննադատները, գրում է Lenta.ru-ն:

Մասնագետները նշել են, որ, չնայած տխուր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում հերոսների հետ Սբ. Ծննդի նախօրեին, ֆիլմը հանդիսատեսին հույս է ներշնչում:

«Բնակարան» ֆիլմը ներկայացվել է Օսկարի 10 անվանակարգում և 5 արձանիկ է ստացել: Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Ջեք Լեմոնը և Շիռլի Մաքլեյնը: