Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ձերբակալվել է Կիևում: Հատուկ նշանակության ուժերը հանել են նրան շենքի տանիքից, ուր Սահակաշվիլին բարձրացել էր՝ փախուստի դիմելով խուզարկության եկած իրավապահներից:
Ավելի վաղ Միխայիլ Սահակաշվիլին քաղաքական ապաստան էր խնդրել Ուկրաինայից:
Դեկտեմբերի 5-ի առավոտյան Ուկրաինայի ազգային անվտանգության «Ալֆա» հատուկ ջոկատի անդամները ներխուժել են ընդդիմադիր «Նոր ուժերի շարժման» նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի բնակարան՝ կոտրելով դուռը: Նրա կողմնակիցները հայտարարել են, որ իշխանությունների գործողություններն ապօրինի են, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սահակաշվիլիին ձեռնաշղթաներով են դուրս բերել, նրա կողմնակիցները փորձել են խանգարել իրավապահներին, սակայն չի հաջողվել:
Ըստ ներկայացված մեղադրանքի, Սահակաշվիլիին 3-5 տարվա ազատազրկում է սպառնում, մինչդեռ նրա փաստաբաններից մեկը հայտարարել է, որ ոչ մի փաստաթուղթ Սահակաշվիլիին չի ներկայացվել:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Վրաստանից հարցում է ստացել Միխայիլ Սահակաշվիլիի հետախուզման, կալանավորման և արտահանձնման վերաբերյալ: մեղադրվում է Վրաստանի ՔՕ 4 հոդվածով: Նրան կասկածում են այլ անձի գույքը յուրացնելու, հափշտակելու կամ տիրանալու մեջ, ինչպես նաև ծառայողական լիազորություններն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: