8 դեկտեմբերի 2017 - 18:17 AMT
Նալբանդյանն ու Լավրովն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Հանդիպմանն արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։