Ադրբեջանի ժողովրդական դերասան Ռամիզ Նովրուզովի դուստրը, ոճաբան Շաֆագ Նովրուզովան Նյու Յորքում վարպետության դասի մասնակցելու հրավեր է ստացել ամերիկահայ կոլեգայից՝ Էլիս Աթահանյանինց: Դրա համար ադրբեջանցի ոճաբանը ենթարկվել է իր հայրենակիցների խիստ քննադատությանը, գրում է Sputnik-Ազերբայջանը:
Նովրուզովան հրավերը տեղադրել էր Instagram-ում:
Էլիս Աթահանյանը վարում է «Ինտերնացիոնալ վարպետության դաս նախագիծը», որին մասնակցում են ոճաբաններ տարբեր երկրներից՝ կիսվելու համար իրենց փորձով: Այս անգամ նա որոշել էր հրավիրել ադրբեջանցի ոճաբանին: Ավելի վաղ քննադատության առարկա էր դարձել Նովրուզովայի ընկերությունը հայազգի ոճաբան Գեորգի Կոտի հետ: