Ադրբեջանում ոճաբանին քննադատել են ԱՄՆ-ից հայ գործընկերոջ հետ շփվելու համար

Ադրբեջանում ոճաբանին քննադատել են ԱՄՆ-ից հայ գործընկերոջ հետ շփվելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ժողովրդական դերասան Ռամիզ Նովրուզովի դուստրը, ոճաբան Շաֆագ Նովրուզովան Նյու Յորքում վարպետության դասի մասնակցելու հրավեր է ստացել ամերիկահայ կոլեգայից՝ Էլիս Աթահանյանինց: Դրա համար ադրբեջանցի ոճաբանը ենթարկվել է իր հայրենակիցների խիստ քննադատությանը, գրում է Sputnik-Ազերբայջանը:

Նովրուզովան հրավերը տեղադրել էր Instagram-ում:

Էլիս Աթահանյանը վարում է «Ինտերնացիոնալ վարպետության դաս նախագիծը», որին մասնակցում են ոճաբաններ տարբեր երկրներից՝ կիսվելու համար իրենց փորձով: Այս անգամ նա որոշել էր հրավիրել ադրբեջանցի ոճաբանին: Ավելի վաղ քննադատության առարկա էր դարձել Նովրուզովայի ընկերությունը հայազգի ոճաբան Գեորգի Կոտի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---