2018-ի մարտից Սաուդյան Արաբիայում կբացվեն առաջին կինոթատրոնները, որոնք մինչև վերջերս արգելքի տակ էին, ինչպես զանգվածային ժամանցի այլ տեսակները: Այդ մասին ասվում է թագավորության մշակույթի և տեղեկատվության նախարար Ավադ ալ Ավադի հաղորդագրության մեջ:
«Աուդիովիզուալ մեդիաների գլխավոր հանձնաժողովը սկսել է արտոնագրեր տրամադրել կինթատրոններին, մենք ակնկալում ենք, որ առաջին կինոթատրոնները կբացվեն 2018-ի մարտին: Կինոթատրոնների բացումը կխթանի տնտեսական աճն ու էկոնոմիկայի դիվերսիֆիկացումը»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սաուդյան Արաբիայում կինոթատրոններն արգելվել են 1980-ականների սկզբին:
Սաուդյան Արաբիայի մինչև 2030թ. զարգացման տնտեսական ծրագրով ժամանցային հատվածի զգալի աճ է նախատեսվում:
Ինչպես ակնկալվում է, մինչև 2030թ. թագավարությունում կգործի կինոթատրոնների ավելի քան 300 ցանց, որոնք կսկսեն ֆիլմեր ցուցադրել հանրության լայն շրջանակի համար ավելի քան 2000 էկրանի վրա: