12 դեկտեմբերի 2017 - 16:01 AMT
Հնդկաստանում Մարադոնայի արձանն են կանգնեցրել

Հնդկաստանի իշխանությունները կանգնեցրել են Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող, լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի արձանը: Այն տեղադրվել է Կալկաթայի մեծությամբ երկրորդ հրապարակում:

Արձանը բրոնզաձույլ է, երկարությունը 3,5 մետր, գրում է Eurosport-ը:

«Ես ֆուտբոլի աստված չեմ, ես սովորական ֆուտբոլիստ եմ: Ես երջանիկ եմ կրկին այստեղ՝ Կալկաթայում հայտնվել: Զարմանալի է այստեղ սեփական արձանն ունենալը»,-ասել է Մարադոնան բացման հանդիսավոր արարողության ժամանակ:

Մինչդեռ համացանցում արձանը ծաղրի առարկա է դարձել, քանի որ նվազագույն նմանություն ունի արգենտինացի ֆուտբոլիստի հետ:

Times of India-ն գրել է, որ արարողության ժամանակ Մարադոնան գումար է հատկացրել քաղցկեղից տառապող Հնդկաստանի բնակիչների համար: