12 դեկտեմբերի 2017 - 16:58 AMT
Երևանի օպերայի մեներգիչը հավակնում է Լոնդոնի Թագավորական օպերայի մրցանակին

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը հավակնում է 2018 թ. Լոնդոնի Թագավորական օպերայի մրցանակին «Բրիտանական օպերային թատրոնի տարվա բեկում» անվանակարգում:

Երգիչը ներկայացվել է Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում Նեմորինոյի դերը մարմնավորելու համար, ասվում է Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում:

WhatsOnStage Awards շրջանակում հանդիսատեսը քվեարկում է գեղարվեստական ստեղծագործությունների և ելույթների համար:

Քվեարկությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 29-ի կեսգիշեր: Արդյունքները կհրապարկվեն 2018-ի հունվարի 2-ին: Իսկ պարգևները կշնորհվեն 2018-ի փետրվարի 25-ին Ուելսի արքայազնի թատրոնում:

Լիպարիտ Ավետիսյանն առաջին անգամ հանդես է եկել Լոնդոնի Թագավորական օպերայի թատրոնում 2016/2017 խաղաշրջանում որպես Ալֆրեդո Ժերմոն «Տրավիատայում», իսկ ավելի ուշ կատարել է Նեմորինոյի դերը «Սիրո ըմպելիքում»: