13 դեկտեմբերի 2017 - 13:15 AMT
Բաքուն հայկական ծագում ունեցողներ է փնտրում այլ երկրների դիվանագետների շրջանում

Բաքուն զբաղված է ՌԴ դիվանագետների շրջանում հայկական ծագում կամ հայերի հետ կապ ունեցողների փնտրտուքով: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանի նշանակման շուրջ ծագած իրավիճակը բացասաբար է անդրադառնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա

Ավելի վաղ Ադրբեջանը հրաժարվել է հաստատել երկրումնոր դեսպանի պաշտոնումՌԴ ԱԳՆ–իներկայացրած Գեորգի Զուևի թեկնածությունը։

Կոնստանտին Զատուլինի խոսքով՝ այժմ Զուևի թեկնածությունը չի դիտարկվում ՌԴ նախագահի կողմից, և այլ թեկնածու է առաջարկվելու:

«Ես գիտեմ, թե ինչու է այս ամենը կատարվում: Սա պայմանավորված է այս երկրի՝ հայկական ազգանուններ ունեցող մարդկանց սեփական տարածք մուտքն արգելելու քաղաքականությամբ: Ադրբեջանում զբաղված են մեր դիվանագետների շրջանում կամ հայկական ծագում ունեցողների կամ հայերի հետ որևէ կապ ունեցողների փնտրտուքով, ինչը, իմ կարծիքով, անպարկեշտ է: Ով էլ որ լինի, ինչ ազգանուն և արմատներ էլ ունենա նորանշանակ դեսպանը, նա ներկայացնելու է ՌԴ-ի հետաքրքրությունները», -ասել է նա:

Զատուլինի խոսքով ՝ Ադրբեջանում «ազգայնամոլական պայթյուն է», որի արմատները ԼՂ հակամարտության մեջ են: