14 դեկտեմբերի 2017 - 15:27 AMT
Շախմատի գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելուն մոտ 32 մլն դրամ կհատկացվի

ՀՀ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում որոշվել է մոտ 32 մլն դրամ հատկացնել պետական բյուջեից «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելուն: Այս մասին հատյնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ հիմնավորման՝ գումարը տրամադրվում է շախմատ առարկայի ուսուցման գործընթացի հոգեբանական, սոցիոլոգիական և մանկավարժական ուսումնասիրություններ անցկացնելու նպատակով:

Գիտահետազոտական ինստիտուտը գործելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: