Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել 3 ֆուտբոլիստի: Որոշումն ընդգրկված է եղել կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:
Տարկետում են ստացել «Բեռլիներ Դինամո»-ի և Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Փիլումյանը, ազգային հավաքական հրավիրված «Մորդովիա»-ի կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը և Մոսկվայի «Արարատ»-ի և Մ19 ընտրանու խաղացող Ալբերտ Մնացականյանը:
Տարկետումը տրվել է մինչև 2020 թվականը:
Ֆուտբոլիստները հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: