26 փետրվարի 2008 - 23:53 AMT
Վերջին օրերին ձերբակալվածների մեծ մասը մարդիկ են, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Հայաստանի քաղաքացիների համար
Վերջին օրերին Հայաստանում ձերբակալված անձանց կարելի է երեք խմբի բաժանել: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Առաջին խմբում այն մարդիկ են, որոնք անմիջական մեղք ունեն ընտրական գործընթացի խախտման մեջ: Այստեղ կան ինչպես ընդդիմության, այնպես էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Մարդկանց երկրորդ խումբը, մարդիկ են, որոնք զինված են եւ վտանգավոր հանրության համար: Հավելեմ, որ ընդդիմադիր գործիչները ակտիվորեն փոխգործակցում էին զինված ջոկատների, մասնավորապես, կամավորական «Երկրապահ» միության եւ Վետերանների միության հետ` փորձելով ներքաշել նրանց ներքաղաքական գործընթացների մեջ: Եվ մասնակիորեն դա նրանց հաջողվեց: Պետությունը չի կարող անտեսել նման դեպքերը: Եվ եթե Ազատության հրապարակում զինված մարդիկ են հայտնաբերվում, ապա ոստիկանները պարտավոր են նրանց վնասազերծմանն ուղղված գործողություններ ձեռնարկել: Առգրավվել է մեծ քանակությամբ զենք, մարդիկ ձերբակալվել են:

Եվ երրորդ խումբը դա այն մարդիկ են, որոնք այսօր շիկացնում են մթնոլորտը: Մարդիկ, որոնք թքած ունեն օրենքի վրա եւ վեց օր անընդմեջ չարտոնված ցույցեր եւ երթեր են կազմակերպում: Մենք պարտավոր ենք պաշտպանել այլ քաղաքացիների իրավունքները»,-ասել է Ռ.Քոչարյանը` հավելելով, որ ամենամեծ խումբը երկրորդն է` մարդիկ, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում Հայաստանի քաղաքացիների եւ կայունության համար: