23 դեկտեմբերի 2017 - 16:09 AMT
Իլոն Մասկը էլեկտրամոբիլ կուղարկի Մարսի ուղեծիր

էլեկտրամոբիլ արտադրող առաջատար Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը Instagram-ի իր էջում հրապարակել է Tesla Roadster մեքենայի լուսանկարը, որը մտադիր է Մարս ուղարկել։

«Կարմիր մեքենա՝ կարմիր մոլորակի համար». այսպես է Մասկը վերնագրել լուսանկարը:

«Նոր հրթիռների թռիչքների փորձարկումների ընթացքում որպես բեռ սովորաբար օգտագործվում է բետոնե կամ պողպատե բլոկ, ինչը շատ ձանձրալի է։ Իհարկե, այն ամենն ինչ ձանձրալի է՝ վատն է: Ուստի մենք որոշեցիք ուղարկել մի ինչ-որ ինքնատիպ բան: Բեռը կլինի օրիգինալ Tesla Roadster-ը», - գրում է Մասկը:

Նա հայտնում է նաև, որ Մարսի ուղեծիր ուղարկվող մեքենայի մեջ հնչելու է Դեվիդ Բոուի Space Oddity երգը: