Ռուսաստանում առաջարկել են նվազեցնել օղու նվազագույն թնդությունը մինչև 37,5 աստիճան: Ուղղումներն ուժի մեջ կմտնեն 2018-ի հուլիսի 1-ից: Դա արվում է օրենքի և ԳՕՍՏ-ի միջև հակասությունը հանելու համար:
«Էթիլային սպիրտի արտադրության և շրջանառության պետական կանոնակարգման…» մասին օրենքում ասվում է, որ օղին դա ըմպելիք է, որն արտադրվում է 38–56% թնդության էթիլային սպիրտի հիման վրա, գրում է «Իզվեստիան»:
Օրենքի ուժով թնդությունը նվազեցնելու շնորհիվ ՌԴ-ում կարող է «նոր» օղի հայտնվել: Այն անսովոր համ կունենա, կարծում է Դաշնային և ռեգիոնալ շուկաների հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վադիմ Դրոբիզը:
«3 տարի առաջ կտիվորեն արտադրվում էր ամենաթույլ՝ 37,5 աստիճանի օղի, ինչը թույլ է տալիս տնտեսել սպիրտը: Ընդ որում, այն հսկայական պահանջարկ ուներ նոր համի շնորհիվ: Խմիչքն ավելի փափուկ էր դարձել: Արտադրողները պնդում էին, որ այդպիսի ոգելիցից արբեցումն ավելի երկարաժամկետ է, քան օղու դասական տարբերակի դեպքում»,-ասել է Դրոբիզը:
Նա հավելել է, որ խմիչքի ինքնարժեքը նույնպես կփոխվի սպիրտի ավելի նվազ քանակի, հետևաբար, ավելի ցածր հարկերի շնորհիվ:
Օղու թնդության հարցում ռուսների նախապատվությունը կախված է բնակության շրջանից: Մոսկվաբնակներն, օրինակ, գերադասում են 40% օղի, իսկ ավելի ցուրտ շրջաններում նախապատվությունը տալիս են ավելի թունդ տարբերակին: