28 դեկտեմբերի 2017 - 16:37 AMT
Հայաստանը տեխնոլոգիական համալսարան կունենա

Հայաստանում տեխնոլոգիական համալսրան կհիմնվի։ Համապատասխան որոշումը հաստատվել է գործադիրի դեկտեմբերի 28-ի նիստում։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Համալսարանը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։ Նախատեսվում է այն դարձնել համաշխարհային հավակնություններ ունեցող կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության առաջատար հարթակ։

Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հայեցակարգում։