«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող էր տեղափոխվել Չինաստան: Ըստ Goal-ի, «Հեբեյ Չայնա Ֆորչունը» խորվաթ ֆուտբոլիստին տարեկան 15 մլն եվրո է առաջարկել, սակայն Մարիոն հրաժարվել է: Նա ցանկանում է շարունակել կարիերան «Յուվենտուսում», հայտնում է Eurosport-ը:
Ավելի վաղ «Տյանցզինը» նրան տարեկան 8 մլն եվրո էր առաջարկել մինչև 2020-ի ամառը, սակայն նույնպես մերժվել էր:
Մանջուկիչի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ գործում է մինչև 2020-ի ամառը: 31-ամյա հարձակվողը 2017/18 խաղաշրջանում Իտալիայում մասնակցել է 16 հանդիպման, 4 գոլի հեղինակ է դարձել և 2 գոլային փոխանցման:
«Հեբեյ Չայնա Ֆորչունի» կազմում են խաղում Ստեֆան Մբիան, Ժերվինիոն և Էսեկիել Լավեսսին, իսկ մարզիչն է Մանուել Պելեգրինին: