29 փետրվարի 2008 - 18:02 AMT
Հայաստանի նախագահ. ԼՂՀ անկախության իրավունքը Կոսովոյից բոլորովին պակաս չէ
Կոսովոյի անկախության հռչակումը հանդիսանում է միջազգային հանրության ամենացավալի հարցը տվյալ պահին: Այդ մասին Երեւանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, Կոսովոյի անկախության հռչակումն անխուսափելի էր: «Ես ընդհանրապես չեմ պատկերացնում` ինչպես որեւէ ժողովուրդ կարող է չցանկանալ անկախություն: Խնդիրն ուրիշ բանում է. արդյո՞ք մի շարք երկրների վերաբերմունքը կհանգեցնի Սերբիայի դիրքորոշման թուլացմանը: Իսկ մեզ համար Կոսովոյի անկախությունը շատ կարեւոր նախադեպ է, ինչ էլ որ չասեն: ԼՂՀ անկախության իրավունքը Կոսովոյից բոլորովին պակաս չէ: Պարզապես այդ դեպքը հաստատում է հայերի կողմից ընտրված ուղու ճշտությունը»,- ասել է պետության ղեկավարը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ պաշտոնական ճանաչմանը, ապա Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ ներկայիս հարաբերությունները ավելի լայն են, քան պարզապես ճանաչումը: «Վերջիվերջո, մենք միշտ կարող ենք ճանաչել ԼՂՀ-ն` որպես անկախ պետություն եւ համապատասխան դիվանագիտական որոշում կայացնել: Սակայն մենք պետք է մտածենք, թե ինչպես դա կանդրադառնա բանակցային գործընթացի վրա: Եթե բանակցությունները հայտնվեն փակուղում, ապա Հայաստանն անմիջապես կճանաչի ԼՂՀ-ն: Ամեն ինչ պետք է ճիշտ պահին անել»,- ընդգծել է Քոչարյանը: