5 հունվարի 2018 - 13:27 AMT
Սպալետի. «Ինտերը» չի գնի Մխիթարյանին

Իտալական «Ինտեր» ակումբի տնօրեն Լուչիանո Սպալետին բացառել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը ակումբ:

Այս մասին գրում է բրիտանական Express-ը:

«Մխիթարյանը, Պաստորեն, Վերդին կարժենան €30 մլն, իսկ մենք չունենք այդքան (գումար- խմբ.)»,- ասել է Սպալետին:

Ավելի վաղ միջազգային մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ «ՄՅՈւ» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Նրան հնարավոր գնել ցանկացող ակումբների շարքում ակտիվորեն շրջանառվում էին «Ինտերի» և Դորտմունդի «Բորուսիայի» անունները: