9 հունվարի 2018 - 13:33 AMT
Սահարայում նորից ձյուն է եկել

Ալժիրի Այն Սեֆրա քաղաքում, որը գտնվում է Սահարա անապատում, ձյուն է եկել: Անապատում ձյուն էր տեղացել նաև 2016-ին:

Ձյունը եկել է հունվարի 7-ի վաղ առավոտյան: Ձյան ծածկույթի հաստությունը մոտ 40 սմ է եղել, սակայն արդեն երեկոյան այն հալվել է, քանի որ օդի ջերմաստիճանը զրոյից բարձր էր մոտ 5 աստիճանով: Այդ մասին գրում է Lenta.ru-ն ալժիրական TSA պարբերականի վրա հղումով:

Վերջին 37 տարում Սահարայում ընդամենը 3 անգամ է ձյուն տեղացել, վերջին անգամ դա 2016-ի վերջում էր: Այն ժամանակ ձյան տեղումները 24 ժամ տևեցին, իսկ տեղաբնակներին շատ էր զարմացրել բնության այդ անոմալ երևույթը:

Սահարան Երկիր մոլորակի ամենամեծ անապատն է: Այն զբաղեցնում է Աֆրիկայի տարածքի մոտ 30 տոկոսը, իսկ մակերեսը մոտ 9 մլն քկմ է: Տեղումների տարեկան նորման 80-100 մմ է անապատի տարբեր մասերում:

Photo: Sekkouri Kamel