10 հունվարի 2018 - 16:17 AMT
ՀՀ-ն՝ Ամանորին ռուսաստանցիների անակնկալ ճամփորդության ուղղություն

Հայաստանն ընդգրկվել է Ամանորին ռուսաստանցիների չպլանավորված ճամփորդությունների համար նախընտրած երկրների առաջին եռյակում: Tutu.ru ճամփորդությունների ծառայության մասնագետները կազմել են այն ուղղությունների ցանկը, դեպի ուր ռուսաստանցիները չնախատեսված ավիատոմսեր են գնել:

Առաջին տեղում Մոլդովան է, ուր անակնկալ կերպով ուղևորվել է ռուսաստանց զբոսաշրջիկների 18,2%-ը: Երկրորդ տեղում Հայաստանն է՝ 10,2%-ով:

Երրորդ տեղում Բելառուսն է 9,1% ցուցանիշով, հայտնում է «Իզվեստիան»:

Ռուսաստանի ներսում նախընտրելի ամանորյա ուղևորությունների առաջատար ուղղություններն են եղել Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարն ու Սոչին:

Ռուսաստանցիների մեծ մասը ճամփորդել է Ռուսաստանի ներսում՝ 87,1%, արտերկիր է մեկնել զբոսաշրջիկների 13%-ը: Առավել նախընտրելի ուղղությունների տասնյակում հիմնականում հայտնվել են Մոսկվայից թռիչք ունեցողները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանն Ամանորին ռուսաստանցիների ամենապահանջված ուղղությունների հնգյակում է ԱՊՀ տարածաշրջանում: Կացարանի ամրագրման ռուսաստանյան Tvil ծառայության վարկանիշի համաձայն՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստան հանգստի են գալիս միջինը երեք օրով և կացարանի վրա ամեն օր ծախսում են միջինը 2,800 ռուբլիկամ 23.000 դրամ: